Այսօր Բարսելոնան ու Nike - ը MACBA կենտրոնում ներկայացրել են թիմի նոր մարզահագուստը, որը նախատեսված է 2012/2013 մրցաշրջանի համար:
2012/2013 մրցաշրջանի Բարսելոնայի մարզահագուստն առանձնանում է նոր ու համարձակ լուծումներով: Կապույտ և կարմիր գույնները միաձուլված են իրար, ավելի կոնկրետ, գույններն աստիճանաբար են փոխվում և խորհրդանշում են այն, թե ինպես է ակումբը երկար տարիներ շարունակ տաղանդավոր խաղացողների բերել Լա Մասիայից, ովքեր խաղացել են փորձառու գերաստղերի կողքին ու աստիճանաբար զբաղեցրել նրանց տեղը:
«Բարսելոնա»-ն կշարունակի լավ խաղ ցուցադրել. Մատերացի
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` իտալացի ֆուտբոլիստ Մարկո Մատերացին վստահություն է հայտնել, որ առաջիկա մրցաշրջանում «Բարսելոնա»-ն կշարունակի լավ խաղ ցուցադրել` չնայած թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոփոխություն է կատարվել:
«Ես վստահ եմ, որ «Բարսելոնա»-ն նույնքան լավ կխաղա: Վիլանովան համապատասխան աշխատանք կկատարի. չմոռանանք, որ խոսքը մի մարդու մասին է, ով գերազանց գիտի ակումբն ու նրա փիլիսոփայությունը:
Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ «Ռեալ»-ն այժմ գերազանցում է կատալոնական ակումբին: Ժոզե Մոուրինյոյի շնորհիվ թիմը ձեռք է բերել ուժ, վստահություն և հավատ»,- հայտարարել է Մատերացին:
Ֆուտբոլի Ճապոնիայի օլիմպիական հավաքականը մարզվում է եռանկյունի գնդակներով
Անցյալ շաբաթվա մարզումների ընթացքում Ճապոնիայի օլիմպիական հավաքականի դարպասապահները եռանկյունի գնդակներ են կիրառել: Իրենց ձևով դրանք հիշեցնում են ճապոնական խոհանոցի օնիգիրի անունով մի ուտեստ: Թիմի դարպասապահների մարզիչը բացատրել է, թե ինչու են օգտագործվում այդ գնդակները:
«Նման տիպի գնդակներն անկանխատեսելի հետցատկ ունեն, ինչը սրում է դարպասապահի ուշադրությունը և օգնում ավելի լավ կողմնորոշվել»,- հայտնել է մարզիչը:
Նշվում է, որ թիմը վաղուց է կիրառում մարզումների ոչ ավանդական մեթոդները:
Մխիթարյանի գոլը երկրորդն էր
Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն անցկացրեց հերթական հարցումը: Այս անգամ որոշվեց 2011/12թթ մրցաշրջանում թիմի լավագույն գոլը:
3-րդ տեղում հայտնվեց Եվգենի Սելեզնյովի` «Կրիվբաս»-ի դարպասը հեղինակած գոլը, որը ստացավ ձայների 10.12%:
«Հանքափորներ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի` «Կարպատներ»-ի հետ խաղում հեղինակած հիանալի գոլը հայտնվեց երկրորդ հորիզոնականում` ստանալով քվեների 26.55%-ը:
Լավագույն գոլի հեղինակը Յարոսլավ Ռակիցկին էր` «Տավրիա»-ի դարպասը խփած գոլով: Այդ գոլի օգտին քվեարկեցին հարցվածների 30.25%-ը:


Ճիշտ չէ խորհել, պետք է պայքարել. Մխիթարյան
Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հրաժարվել է խոսել Ուկրաինայի հավաքականի «Եվրո-2012»-ի հեռանկարների մասին: Ֆուտբոլիստը բացատրել է իր դիրքորոշումը:
«Ճիշտ չէ խորհել հեռանկարների մասին, պետք է պայքարել: Եթե միայն գովաբանությամբ զբաղվենք, ոչ ոք այլևս չի խաղա: Բոլորը կսկսեն ապրել միայն գովասանքով:
Իմ կարծիքով՝ ամեն ինչ ապացուցվում է խաղադաշտում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է այնպես խաղա, որ երկիրը հպարտանա նրանով»,- «Շախտյոր»-ի մամուլի ծառայությունը մեջբերում է մեր հայրենակցի խոսքերը:
Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալ»-ում. Բենզեմա
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման գոհ է 2011/12 թվականների մրցաշրջանում իր ելույթներից: Ֆուտբոլիստը հասուն խաղ է ցուցադրել և գեղեցիկ գոլեր խփել:
«Իմ մոտ ամեն ինչ կարգին է: Մենք հաղթանակ ենք տարել ազգային առաջնությունում: Հպարտանում եմ մեր թիմով:
Իհարկե, սկզբում դժվար էր: Առաջին անգամ հեռու էի գտնվում իմ ընտանիքից: Միայնակության զգացումն ինձ ճնշում էր: Սակայն աշխատանքն ու համբերատարությունը մոռացնել էին տալիս ամեն ինչ: Այժմ ես երջանիկ եմ»,- ասել է Բենզեման:
Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին իր կարծիքը հայտնելու խնդրանքին Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել է. «Չեմ կարող համեմատել նրանց, քանի որ խոսքը տարբեր խաղաոճ ունեցող ֆուտբոլիստների մասին է: Կասեմ միայն, որ ես կցանկանայի հանդես գալ երկուսի հետ` նույն թիմում»:
«Ռեալ»-ը բանակցում է Ֆալկաոյի տրանսֆերի ձեռք բերման նպատակով
«Մենք չենք հրաժարվի Իգուաինի ծառայություններից, նա անգնահատելի է». Մոուրինյոն իր այս հայտարարությամբ վերջ դրեց Իգուաինի՝ «Ռեալ»-ը լքելու, ինչպես նաև նոր հարձակվողի ծառայությունների ձեռք բերման մասին շրջանառվող լուրերին:
Սակայն այսօր իսպանական լրատվամիջոցները կրկին հայտնել են, որ «արքայական ակումբ»-ի ղեկավարներն արդեն բանակցություններ են վարում «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի ձեռք բերման նպատակով:
«Ռեալ»-ի նախագահն ու գլխավոր մարզիչն անձամբ կհանդիպեն կոլումբիացի հարձակվողի հետ և կփորձեն համոզել նրան տեղափոխվել «արքայական ակումբ»: Մադրիդյան ակումբը չի խնայի իր միջոցները և ցանկացած գնով ձեռք կբերի Ֆալկաոյի ծառայությունները, քանի որ ակումբին ևս մի ռմբարկու է հարկավոր:
Սակայն այսօր իսպանական լրատվամիջոցները կրկին հայտնել են, որ «արքայական ակումբ»-ի ղեկավարներն արդեն բանակցություններ են վարում «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի ձեռք բերման նպատակով:
«Ռեալ»-ի նախագահն ու գլխավոր մարզիչն անձամբ կհանդիպեն կոլումբիացի հարձակվողի հետ և կփորձեն համոզել նրան տեղափոխվել «արքայական ակումբ»: Մադրիդյան ակումբը չի խնայի իր միջոցները և ցանկացած գնով ձեռք կբերի Ֆալկաոյի ծառայությունները, քանի որ ակումբին ևս մի ռմբարկու է հարկավոր:
Комментариев нет:
Отправить комментарий